Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա կապակցությամբ 10.11.2021
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին: Այսօր լրանում է Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 25-րդ տարին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Կոտայքի մարզի համայնքային բոլոր ծառայողներին: Մեզ համար շարունակում է առաջնահերթ մնալ մարզի բացառապես բոլոր համայնքների կայուն և համաչափ զարգացումը ու այսօր կառավարության, տարածքային կառավարման մարմինների կողմից նաև համայնքների խոշորացման ճանապարհով ընթացող բարեփոխումներն...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է վերականգնվող էներգիայի համաշխարհային օպերատոր՝ իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առռարաս Պանյոսին, Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառռասին, ընկերության ինժեներ Ալեխանդրո Խոսեին և Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան Ստեփանյանին: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի համապատասխան...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» նոր խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին՝ «Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկին, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, բնապահպանական, սոցիալական և իրավական հարցերի փորձագետ Ալիսա Սավադյանին և «Կոտայքի եւ...

COVID-19-ի պատվաստումային գործընթացը շարունակվում է 08.11.2021
Նոյեմբերի 1-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով իրականացված պատվաստումներն, ըստ պլանավորման՝ Ֆանտան (04.11.2021)-45 հոգի Ջրաբեր (04.11.2021)- 4 հոգի Զորավան (04.11.2021)-15 հոգի Արտամետ (03.11.2021) -18 հոգի Գետամեջ (03.11.2021) -55 հոգի Նուռնուս (03.11.2021) -20 հոգի Գողթ (03.11.2021) -22 հոգի Հացավան...

Կայացել է «Մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային մրցաշարը 05.11.2021
Չարենցավանի մարզադպրոցում կայացել է «Մարզպետի գավաթ» վոլեյբոլի մարզային մրցաշարը, որին մասնակցել են մարզի տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների՝ տղաների 26 և աղջիկների 13 թիմեր։ Մրցաշարի արդյունքում տղաների վոլեյբոլում հաղթող է ճանաչվել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի հավաքականը, երկրորդ տեղ զբաղեցրել է Չարենցավանի ավագ դպրոցի հավաքականը, երրորդ տեղ՝ Եղվարդի հավաքականը։ Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Գեղաշենի հավաքականը, արծաթե գավաթը նվաճել է...

Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ երրորդ քննարկումն է տեղի ունեցել 05.11.2021
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երրորդ քննարկումը, որին մասնակցել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության փորձագետ Մարինե Ոսկանյանը, ՇՄԱԳ-ն իրականացնող փորձագետ Սեյրան Մինասյանը, ինչպես նաև ազդակիր համայնքների ներկայացուցիչներ: Ներկայացվել են ջրավազանային կառավարման պլանի նախորդ լսումների արդյունքում...