Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհակալագիր է հանձնել ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Գրիգորյանին 07.03.2022
Կանանց միջազգային օրվան ընդառաջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Գրիգորյանին, ով մեր երկիրը պատվով ներկայացրել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների վեցերորդ համագումարում՝ արժանանալով «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանի: Ի դեպ, Հայաստանից այդ կոչմանը արժանացել են երկու ուսուցիչներ, որոնցից...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 07.03.2022
Աշխատանքային երկուշաբթին մարզպետարանում մեկնարկել է բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների հետ ծրագրերի ու անելիքների քննարկմամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից տրվել են հանձնարարականներ, մասնավորապես Խստագույնս հետևել կառավարության սուբվենցիոն ծրագրերի նախագծային փաթեթների ներկայացման ընթացքին և ժամկետներին՝ այս հարցում համատեղ աշխատելով բոլոր համայնքների հետ Ուսումնասիրել անասնաբուծության ճյուղում իրականացվող...

Համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Սաքունցին ընդունել է Կոտայքի մարզպետը 03.03.2022
Մարտի 2-ին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետարանում ընդունել է ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցին, ով օրերս հերթական ռեկորդն է սահմանել: Յուրին Երևանի Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննայանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել: Երիտասարդ մարզիկը պատմել է, որ ռեկորդը համաշխարհային էր և առնվազն Հայաստանում՝ աննախադեպ: Այն համարվում է Գինեսի...
Այսօր Կոտայքի մարզպետարանում հաճելի իրարանցում էր: Մարզպետ Ահարոն Սահակյանին հյուրընկալվել էին Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի երկու անդամներ՝ Նարե Միրզոյանը և Աննա Քոքոբելյանը՝ «Գիրք նվիրելու» օրվա շրջանակներում մարզպետին ևս գիրք նվիրելու առիթով: Աղջիկներին ուղեկցում էր դպրոցի տնօրեն Քնքուշ Լևոնյանը: Մարզպետը նույնպես խորհրդանշական գրքեր նվիրեց Նարեին և Աննային: Ի դեպ, աղջիկները աշխարհագրություն...
Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի պահանջների՝ ՀՀ Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից գերատեսչական մեդալներ է հանձնել 44-օրյա պատերազմի ընթացքում թիկունքային ապահովման զգալի աշխատանքներ իրականացրած մարզի քաղաքացիների: Մարզպետը շնորհավորել է գերատեսչական բարձր պարգևների արժանացած բոլոր...

Աշխատանքային շաբաթը մեկնարկել է խորհրդակցությամբ 28.02.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր ու առաջիկա շաբաթվա անելիքները՝ • Մարզում 2022 թվականին նախատեսվող ճանապարհաշինական ծրագրեր • Գյուղատնտեսության ոլորտ՝ ոռոգման շրջանով պայմանավորված աշխատանքների պատշաճ կազմակերպում և իրականացում • Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթաց: Արդյունավետ աշխատանքային շաբաթ բոլորին:


