Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետի հանդիպումները երիտասարդների հետ շարունակվում են 09.02.2022
Համայնքային զարգացմանն ուղղված նախագծերի ու ամենատարբեր ծրագրերի շուրջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանդիպումները երիտասարդների հետ շարունակվում են: Մարզպետին կից Երիտասարդական Խորհուրդ Համայնքային զարգացման նախագիծ Երիտասարդական կյանքի աշխուժացում:

Կոտայքի մարզում ծնվել է 156 երեխա 08.02.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունվարին ծնվել է 156 երեխա՝ 76 տղա և 80 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ Չարենցավանի ծննդատուն -13 ծնունդ Նաիրիի ծննդատուն - 7 ծնունդ Աբովյանի ծննդատուն - 72 ծնունդ (որից 2-ը զույգ) Հրազդանի ծննդատուն - 62 ծնունդ: Առողջություն մեր բոլոր փոքրիկներին:

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզային փուլը 07.02.2022
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզային փուլի մրցումները: Մարզի վեց համայնքների՝ Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Ծաղկաձորի 28 ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ՝ կանայք և տղամարդիկ, իրենց տարիքային խմբերում վիճարկել են լավագույն եռյակում հայտնվելու և հանրապետական եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունքը: Մրցումների արդյունքում իրենց տարիքային խմբերում հաղթող են...

Պատվաստումային գործընթացը Կոտայքի մարզում 04.02.2022
Կոտայքի մարզի գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: Պատվաստումային գործընթացն իրականացվում է Կոտայքի մարզպետարանի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն: Մարզի Գողթ, Գեղարդ, Մարմարիկ, Աղավնաձոր, Գետարգել, Կաթնաղբյուր, Սևաբերդ և Սարալանջ բնակավայրերում պատվաստումներն իրականացվում են այսօր: Նշված բնակավայրերի մեր քաղաքացիները կարող են մոտենալ պատվաստումային խմբերին և...

Ավարտվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզի համայնքային փուլը 02.02.2022
Ավարտվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումները: Մարզի 11 համայնքներից տարածքային փուլեր են անցկացվել վեցում՝ Հրազդանում, Աբովյանում, Նաիրիում, Չարենցավանում, Բյուրեղավանում, Ծաղկաձորում: Մարզային փուլին մասնակցության իրավունք են ձեռք բերել նշված համայնքների 25 ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ: Մարզային փուլը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 1100-ին՝ Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում:

2022 թվականի հունվարին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմողների թիվը կազմել է 10 01.02.2022
2022 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետարան տեղեկություն ստանալու հարցմամբ դիմողների թիվը կազմել է 10, որից Հասարակական կազմակերպություններ – 4 հարցում՝ 3-ը ստացվել է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով Զանգվածային լրատվամիջոցներ – 2 հարցում Տարբեր գերատեսչություններ և կառույցներ – 4 հարցում, որից 1-ը վերահասցեագրվել է այլ մարմին: 2022 թվականի հունվար ամսին որևէ հիմքով տեղեկություն ստանալու...