Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Աբովյան համայնք

Բնակչություն` 89745

Աբովյան համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը – Աբովյան
Համայնքի պատմական անվանումները - Էլար-դարանի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1963թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Կոտայք, Նոր Գյուղ, Բալահովիտ, Արզնի, Մայակովսկի, Ջրաբեր
Համայնքի մակերեսը - 1095,23 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից- 16 կմ
Բնակչության թիվը - 60410
Բնակչության կազմը - հայեր, ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ
Կրթական հաստատություններ - 14
Մշակութային հաստատություններ - 5
Մարզական հաստատություններ -2
Արտադրական ձեռնարկություններ - 234
Բնակչության հիմնական զբաղմունքը - սպասարկում, առևտուր, կրթություն, արտադրություն
Հոգևոր կառույցներ - Սուրբ Ստեփանոս -1851թ.
Համայնքի մասին գրքի առկայություն - Էլար-Դարանի

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մինչև 1961 թվականը` գյուղ Էլար։ Քաղաքի ծննդյան տարեթիվ է համարվում 1963թ.։ 1968թ. հունվարին Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով դասվել է շրջանային, իսկ 1970թ. օգոստոսին` հանրապետական ենթակայության քաղաքների շարքը։ Համայնքը գտնվում է Երևանից 16 կմ հեռավորության վրա, Հրազդան և Ազատ գետերի միջև, Կոտայքի ընդարձակ սարահարթում։ Քաղաքի հյուսիս - արևմտյան մասում բարձրանում է Գեղամա լեռնաշղթան, հյուսիսում` Հատիսն ու Գութանասարը, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում` Նորքի բարձունքը։ Ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` Աթաբեկ Իվանեն Էլարը շնորհել է Լիպարիտ Օրբելյանին։ 1960-ական թթ. Մեսրոպ Սմբատյանցն առաջին անգամ հրապարակեց Աբովյանում գտնված Արգիշտի Ա-ի ուրարտական սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է Ուլուսանի երկրի Դարանի /Աբովյանի նախաուրարտական անունը/ քաղաքի նվաճման մասին։ Պեղումներից հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Աբովյանը բնակեցված է եղել` սկսած ք.ծ.ա. 4-րդ հազարամյակի վերջից։ Վաղ բրոնզեդարյան հին բնակատեղիների, ամրոցի և դամբարանադաշտի պեղումներից ի հայտ են եկել բրոնզե դարի երեք փուլերի աշխատանքի գործիքներ, գունազարդ խեցեղեն, զենքեր, պերճանքի առարկաներ։ Քաղաքում կանգնեցված է անհայտ զինվորի հուշասյուն-կոթողը, Խ. Աբովյանի կիսանդրին, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշահամալիրը, թանգարանը։ Աբովյան քաղաքը արդյունաբերական կերտրոն է։ Գործում են երկաթբետոնե կառուցվածքների, քարերի մշակման, կենսաքիմիական պատրաստուկների գործարանները, բազմաթիվ մասնավոր ընկերություններ։ Աբովյանում է գտնվում հանրապետական տուբերկուլյոզային կլինիկական հիվանդանոցը, Գիտությունների ազգային ակադեմիայի մանրէակենսաբանության ինստիտուտը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04