Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Աբովյան համայնքի Կամարիս գյուղ

Մակերես` 16.49կմ2

Բնակչություն` 2395

Համայնքում գործում են`1  դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն, 1 գրադարան:
Բարձրությունը ծովի մակերևույթից` 1530 մ
հեռավորությունը մարզկենտրոնից` 45 կմ
 

Պատմական ակնարկ
Գյուղը Աբովյանից 10 կմ արևելք, Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին: Նախկինում կոչվել է Գյամրեզ: Բնակիչների նախնիները եկել են Խոյից ու Բայազետից` 1829 թվականին և Մակուից` 1879 թվականին: Գյուղից հարավ` ք.ծ.ա. 3-րդ հազարամյակի ամրոց-շենքն է, որը գրավել է մոտ 8 հա տարածք և բնակելի է եղել մինչև ուշ միջնադար: Ամրոցից մոտ 2 կմ հարավ-արևմուտք կա բրոնզեդարյան դամբարանադաշտ: 18-19-րդ դդ. Կամարիսում կառուցվել է եռանավ բազիլիկ եկեղեցի, որի արտաքին պատերից մեկի վրա կա արձանագրություն Ակոռի գյուղի կործանման վերաբերյալ: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Սուրբ Աստվածածին մատուռը, որը վերակառուցվել է 1258 թվականին և 10-17րդ դարերում` խաչքարերով գերեզմանատուն: Բնակիչները զբաղվում են հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36