Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Վերին Պտղնի

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Համայնքի ներկայիս անվանում - Վերին Պտղնի
Համայնքի պատմական անվանումները – Վերին Պտղնի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1944 թվական
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Բալահովիտ, Առինջ, Պտղնի, ք. Երևան
Համայնքի մակերեսը - 1510 քառակուսի կմ
Բնակչության թիվը -1011
Բնակչության կազմը - Հայեր և եզդիներ
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ – միջնակարգ գպրոց
Մշակութային հաստատություններ - չկա
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - 6
Բնակչության հիմնական զբաղմունքը - Առևտուր
Հայտնի մարդիկ - չկա
Հոգևոր կառույցներ - Սուրբ խաչ մատուռ 2001թ
Պատմամշակութային հուշարձաններ - չկա
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա
 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղ Աբովյանից 3 կմ հարավ, նախկին այգեգործական ընկերությանը կից ավան: Հիմնադրվել է 1944 թվականին, արտասահմանից գաղթող հայերի համար: Այժմ գյուղում ապրող բնակչության մեծամասնությունը նախկին Սևանի շրջանի Գեղամավան և Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղերից են: Բնակչությունը, գյուղի կազմավորման սկզբնական տարիներին զբաղվել է հողագործությամբ: Ծովի մակերեւույթից բարձր է 1300մ: Համայնքի բնակելի զանգվածը 29 հա է: Բնակչության հիմնական զբաղմունքն է մանրածախ առևտուրը և այգեգործությունը: Գյուղի տարածքում գործում են 56 օբյեկտներ, այդ թվում` 3 արդյունաբերական: Հարակից է Երևան-Սևան երկաթուղուն, իսկ ավտոմայրուղին անցնում է գյուղի միջով: 2001թ. գյուղի բարերարների օգնությամբ կառուցվել է <<Սուրբ Խաչ>> մատուռը, որը գործում է մինչև օրս: Համայնքը սնվում է գազի, խմելու ջրի և էլեկտրական սնուցման ու հեռախոսային կապի կենտրոնական ցանցից: Շենքերը հիմնականում 1-2 հարկանի տներ են և առանձնատներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 13:21:01