Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բալահովիտ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱԼԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը - Բալահովիտ
Համայնքի պատմական անվանումները - Մհուբ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1828թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Պտղնի, Աբովյան, Մայակովսկի, Առինջ, Գետարգել
Համայնքի մակերեսը - 510 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 15կմ
Բնակչության թիվը - 3853
Բնակչության կազմը - հայեր, եզդիներ, քրդեր, ռուսներ
Օգտակար հանածոներ -բազալտի հանքավայր, շլակի հանքավայր
Կրթական հաստատություններ - Իս.Վիրաբյանի անվան միջն.դպրոց
Մշակութային հաստատություններ - Ակումբ
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - <<ՋԻԱՐՓԻ-ՍԻՍԹԵՄՍ>> ՍՊԸ, <<Զառացյան և ընկ.>> ՍՊԸ <<Արարատ-1>> ՍՊԸ, <<Սարանիստ>> ՍՊԸ, <<Գոշավտոտրանս>>ՍՊԸ, <<Հիդրոշինարար-5>>ՍՊԸ, <<Աբովյանի պտուղ բանջ.>>ՓԲԸ, <<Ռեմդիզել>> ՓԲԸ
Բնակչության հիմնական զբաղմունքը - հողագործություն, անասնապահություն, այգեգործություն
Հայտնի մարդիկ - Ակադեմիկոս Գառնիկ Գիլոյան
Հոգևոր կառույցներ - Սուրբ Աստվածածին եկեղեցի 19-րդ դար, Սուրբ Կարապետ մատուռ 19-րդ դար, Սուրբ Հովհանես մատուռ 19-րդ դար, Վառվառա մատուռ
Պատմամշակութային հուշարձաններ - Դամբարանադաշտ
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մինչև 1968թ Մհուբ` Աբովյանից 2կմ հարավ: Բնակիչների նախնիները եկել են Խոյից եւ Սալմաստից` 1828- 29թթ., մի մասն էլ Բուլանըխից: Վերանվանվել է ի հավերժացում Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգի Բալահովիտ գավառի հիշատակին: Բնակիչները զբաղվում են հացահատիկի մշակմամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ: Համայնքի տարածքով անցնում է Աբովյան-Երեւան մայրուղին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-27 11:38:34