Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղաշեն

Մակերես` 42.89կմ2

Բնակչություն` 4126

Համայնքում գործում են` 1 տիպային դպրոց, 1 մշակույթի տուն, 1 գրադարան
բարձրությունը ծովի մակերեւույթից` 1590 մ
հեռավորությունը մարզկենտրոնից` 45 կմ
հեռավորությունը մայրաքաղաքից` 25 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մինչւ 1935թ. Ճաթղռան: Գյուղը Գեղամա լեռնաշղղթայի արւմտյան ստորոտին է, Աբովյանից 12կմ հարավ - արեւելք: Բնակիչները ներգաղթել են Ալաշկերտի, Սպահանի եւ Խոյի գավառներից` 1829 - 35թթ. եւ 1870 - ին: Գյուղի շրջակայքում պահպանվել են մատուռներ, գերեզմանատներ, բնակատեղի, եկեղեցու ավերակներ, իսկ 1830թ. կառուցված քարաշեն եկեղեցին կանգուն է մինչ օրս: 1935թ. գյուղը վերանվանվել է Հրազդանի, իսկ 1967 -ին` Գեղաշենի: Ապահովված է խմելու ջրով, իսկ ոռոգման ջուրը նախկինում եկել է Սեւաբերդի ջրամբարից: Այժմ գյուղը ոռոգման ջուր չունի: Համայնքն ունի բուժկետ, փոստի բաժանմունք, երաժշտական դպրոց: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 428 գեղաշենցիներ, որոնցից զոհվել են 169 -ը: 1971 -ին նրանց հիշատակին կառուցվել է հուշարձան - կոթող: Արցախյան պատերազմում զոհվել են 2 գեղաշենցիներ: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի եւ բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ: 860 բնակելի տներից 406 - ը գազիֆիկացված է: Մշակույթի տունը գտնվում է անմխիթար վիճակում: Այնտեղ գործում են ժող. պարի եւ տարբեր սպորտային խմբակներ:Համայնքի գրադարանի ֆոնդը կազմում է 15043 կտոր: գիրք: Երեւանի պետական բուհերում սովորում են 80 երիտասարդներ:Գոյություն ունի ուղիղ տրանսպորտային կապ մայրաքաղաքի եւ Աբովյանի հետ: Միջն. դպրոցում սովորում են 887 աշակերտներ, աշխատում 45 ուսուցիչներ: Երաժշտական դպրոցում սովորում են 20 երեխաներ: Համայնքի տարածքում գործում են արդյունաբերական 6 ՍՊԸ - ներ / սուրճի վերամշակման, օճառի, կաթի , ոգելից խմիչքների արտադրություն/ :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-24 17:36:15