Նորություններ
Լրահոս

Առինջի միջնակարգ դպրոցում ևս բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա 24.05.2022
Հերթական «Արմաթ» ինժեներական լաբորատորիան բացվեց Առինջի միջնակարգ դպրոցում: Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը: «Արմաթ» լաբորատորիաների հիմնումը նպատակ ունի ինժեներական կրթությունը հասանելի դարձնել դպրոցական վաղ տարիքից: «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում մարզի արդեն 25...
Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը Սյունիքի մարզի Կապան քաղաքում մասնակցել է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով աշխատանքային քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել է Կոտայքի մարզի ներուժը, ներդրումների հնարավորությունները, ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները։ Եռօրյա քննարկումը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Սյունիքի...

Հիմնանորոգվում է Բջնիից Հրազդան եկող հանրապետական նշանակության ճանապարհի 10.8 կմ հատված 16.05.2022
2022 թվականի պետական բյուջեով մեր մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության երկու ճանապարհահատվածներ Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10.8 կմ երկարությամբ հատվածը, որը Բջնիից հասնում է մինչև Հրազդան: Ասֆալտապատումն արդեն մեկնարկել է Այս տարի կհիմնանորոգվի նաև նույն ճանապարհի ևս 10 կիլոմետրը հատված, որը սկիզբ է առնում Նոր Գեղիից և հասնում Արգել։ Ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջ։ Կոտայքի...

Կոտայքի մարզում բնակվող՝ Հայրենական պատերազմի երկու վետերանները մարզպետի ուշադրության կենտրոնում 13.05.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի խորհրդականներ Հայկ Ալեքսանյանը և Մհեր Գևորգյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնքում և Առինջ բնակավայրում ապրող՝ Հայրենական մեծ պատերազմի երկու վետերաններին՝ 99 -ամյա Ամասիկ Հակոբյանին և 97-ամյա Հայկազ Ղարիբյանին՝ մարզպետի անունից փոխանցելու երախտագիտություն և նրանց շնորհավորելու Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ:

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ 12.05.2022
Մայիսի 12-ը նշվում է որպես բուժքույրերի միջազգային օր։ Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել հատկապես մեր մարզի առողջապահական բոլոր կազմակերպությունների բուժքույրերին։ Դժվար է պատկերացնել բժշկի աշխատանքն առանց բուժքրոջ անմիջական աջակցության և ներգրավման։ Շնորհակալ ենք, որ մեր երկրի համար դժվարին ժամանակահատվածում անտրտունջ ու համբերատար իրականացրել և շարունակում եք կատարել Ձեր նվիրական աշխատանքը։ Շնորհակալ եմ բոլորիդ ու...

Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցը՝ դպրոցականների հանրապետական սպորտլանդիայի հաղթող 12.05.2022
ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6- րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի և Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ 4-12-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով...


