Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում 68 սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի՝ 11.4 մլրդ. դրամ բյուջեով

Կոտայքում 68 սուբվենցիոն ծրագիր կյանքի կկոչվի՝ 11.4 մլրդ. դրամ բյուջեով 14.03.2022

 Ներկայացված բոլոր ծրագրերն առաջին փուլով հավանության են արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից:  Հատկանշական է, որ կառավարության կողմից այս տարի ընդլայնվել են ինչպես սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները, այնպես էլ կառավարության ֆինանսավորման մասնաբաժինը: Օրինակ, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերում կառավարության ֆինանսավորման չափը այս տարի հասել է մինչև 70 %-ի:                      ...

Կոտայքի մարզում ծնվել է 122 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 122 երեխա 11.03.2022

 Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի փետրվար ամսվա ընթացքում գրանցվել է 122 ծնունդ (որից 1-ը զույգ)՝ 62 տղա և 60 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների`     • Չարենցավանի ծննդատուն՝ 13 ծնունդ     • Նաիրիի ծննդատուն՝ 8 ծնունդ     • Աբովյանի ծննդատուն՝ 53 ծնունդ (որից 1-ը զույգ)     • Հրազդանի ծննդատուն՝ 47 ծնունդ:  

Կոտայքի մարզպետը շնորհակալագիր է հանձնել ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Գրիգորյանին

Կոտայքի մարզպետը շնորհակալագիր է հանձնել ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Գրիգորյանին 07.03.2022

 Կանանց միջազգային օրվան ընդառաջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ Անահիտ Գրիգորյանին, ով մեր երկիրը պատվով ներկայացրել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների վեցերորդ համագումարում՝ արժանանալով «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանի:  Ի դեպ, Հայաստանից այդ կոչմանը արժանացել են երկու ուսուցիչներ, որոնցից...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 07.03.2022

 Աշխատանքային երկուշաբթին մարզպետարանում մեկնարկել է բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների հետ ծրագրերի ու անելիքների քննարկմամբ:  Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ահարոն Սահակյանի կողմից տրվել են հանձնարարականներ, մասնավորապես  Խստագույնս հետևել կառավարության սուբվենցիոն ծրագրերի նախագծային փաթեթների ներկայացման ընթացքին և ժամկետներին՝ այս հարցում համատեղ աշխատելով բոլոր համայնքների հետ  Ուսումնասիրել անասնաբուծության ճյուղում իրականացվող...

Համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Սաքունցին ընդունել է Կոտայքի մարզպետը

Համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Սաքունցին ընդունել է Կոտայքի մարզպետը 03.03.2022

 Մարտի 2-ին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետարանում ընդունել է ուժային եռամարտի աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, բազմաթիվ ռեկորդների հեղինակ, մեր մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Յուրի Սաքունցին, ով օրերս հերթական ռեկորդն է սահմանել:  Յուրին Երևանի Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննայանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել:  Երիտասարդ մարզիկը պատմել է, որ ռեկորդը համաշխարհային էր և առնվազն Հայաստանում՝ աննախադեպ: Այն համարվում է Գինեսի...

«Գիրք նվիրելու» տոնի շրջանակներում մարզպետը գիրք նվեր ստացավ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի կողմից

«Գիրք նվիրելու» տոնի շրջանակներում մարզպետը գիրք նվեր ստացավ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի կողմից 02.03.2022

 Այսօր Կոտայքի մարզպետարանում հաճելի իրարանցում էր:  Մարզպետ Ահարոն Սահակյանին հյուրընկալվել էին Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի երկու անդամներ՝ Նարե Միրզոյանը և Աննա Քոքոբելյանը՝ «Գիրք նվիրելու» օրվա շրջանակներում մարզպետին ևս գիրք նվիրելու առիթով:  Աղջիկներին ուղեկցում էր դպրոցի տնօրեն Քնքուշ Լևոնյանը:  Մարզպետը նույնպես խորհրդանշական գրքեր նվիրեց Նարեին և Աննային:  Ի դեպ, աղջիկները աշխարհագրություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 15:51:23