Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

02.08.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։

 Հանդիպմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:

 Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կոտայքի մարզ այցելության համար՝ մարզպետը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման:

 Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ ուսումնասիրել է Կոտայքի մարզի ունեցած պոտենցիալն ու հնարավորությունները և համոզված է, որ պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումներն ու համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:
Մի շարք ուղղություններով քննարկումներ են ծավալվել, նախանշվել այն ուղիները, որոնք օղակ կդառնան Իրանի տարբեր նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման գործում:

 Մարզպետն ու դեսպանն ընդգծել են կոնկրետ կետեր և ոլորտներ, որոնք մեկնարկ կդառնան առաջիկա համագործակցության՝
• Զբոսաշրջություն և հյուրընկալություն
• Գյուղատնտեսություն (անասնաբուծություն)
• Ինտենսիվ այգիների հիմնում
• Կրթություն, մշակույթ և սպորտ
• Ցուցահանդեսների կազմակերպում մարզում և Իրանի որևէ նահանգում
• Փորձի փոխանակման անհրաժեշտություն:

 Այս և այլ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար զրուցակիցները կարևորել են համատեղ ջանքերի ներդրումը:

 Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով պարոն դեսպանին Կոտայքի մարզ այցի համար՝ մարզպետը վստահեցրել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28