Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ քննարկման

04.08.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, երկու մարզերի բոլոր համայնքների ղեկավարների հետ մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկման:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում ստեղծված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի գործառույթներին, ինչպես նաև իրականացվող շինարարությանն առնչվող հարցեր։

 Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված, ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրով իրականացման փուլում է գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան
սանիտարական աղբավայր և երկու մարզերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն. եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն. եվրոն` դրամաշնորհ:

 Այս տարվա նոյեմբեր ամսին կավարտվի շինարարությունը և կմեկնարկի տեխնիկայի և սարքավորումների գնման գործընթացը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-08-15 17:40:38