Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքում պատվաստումային ընդգրկվածության վերաբերյալ հերթական քննարկումն է կայացել

05.08.2022

 Կոտայքի մարզում պատվաստումային ընդգրկվածության վերաբերյալ հերթական ընդլայնված քննարկումն է կայացել Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցել են համայնքային և մարզպետարանի ենթակա բժշկական հաստատությունների ղեկավարներ, իմունիզացիայի գծով պատասխանատուներ, մարզում մշտապես գործող կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի իրականացման հանձնաժողովի անդամներ, սակայն քննարկման տիրույթում բացի Կովիդ պատվաստումներից, նաև մանկական, զորակոչային պատվաստումների ծածկույթի ուսումնասիրությունն էր, առկա բացերն ու խոչընդոտները:

 Հանդիպմանը ներկա էր նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի աշխատանքները համակարգող մարմնի ներկայացուցիչ` «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը, նույն ՊՈԱԿ-ի «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն Գրիգորիս Օտյանը և զորահավաքային բաժնի պետ Հայկ Դավթյանը:

 Մինչ քննարկման մեկնարկը, փոխմարզպետ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ և մասնակցությամբ աշխատակազմի ղեկավար Լևոն Պետրոսյանի, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանի, առողջապահության վարչության մասնագետների, շահագրգիռ բաժինների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ընդգծվել է, որ հանրապետությունում իրականացվող իմունականխարգելման քաղաքականության և գործընթացի իրականացման շրջանակներում Կոտայքի մարզպետարանը մշտապես հանձնառու է և կիրառել է անհրաժեշտ միջոցների մոբիլիզացման և աջակցության քաղաքական կամք՝ մարզում կառավարելի վարակիչ հիվանդությունների արդյունավետ համաճարակաբանական հսկողության աջակցման, այդ թվում՝ իմունականխարգելման աշխատանքների կազմակերպման համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-08-15 17:40:38