Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անց է կացվել Արիշտայի փառատոն

Անց է կացվել Արիշտայի փառատոն 25.10.2022

 «Արիշտայի փառատոն Բջնիում» նախաձեռնության շրջանակներում Կոտայքի մարզի Բջնի գյուղում անց է կացվել նոր ֆորմատով փառատոն, որի ընթացքում ոչ միայն հնարավորություն է ստեղծվել համտեսելու և գնելու ավանդական գյուղական արիշտա, այլ նաև մասնակից լինելու արիշտայի պատրաստման գործընթացին:  Ծրագիրն իրականացվել է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆինանսավորվել Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային...

Կայացել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» խճուղավազքի առաջնությունը

Կայացել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» խճուղավազքի առաջնությունը 24.10.2022

 Այսօր առաջին անգամ Կոտայքում' Հրազդան-Բջնի ավտոճանապարհին անցկացվել է «ՀՀ Կոտայքի մարզպետի գավաթ» խճուղավազքի (2 կմ) առաջնություն, որին մասնակցել են մարզի ավելի քան 20 դպրոցների 9-12-րդ դասարանցիներից ձևավորված 5-ական թիմեր (յուրաքանչյուր թիմի կազմում՝ երեք տղա, երկու աղջիկ):  Առաջնությանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Առաջնության թիմային հաշվարկում լավագույն երեք թիմերն են՝ 1-ին տեղ -Քաղսիի միջնակարգ...

2022 թվականի սեպտեմբերին Կոտայքում ծնվել է  157 երեխա

2022 թվականի սեպտեմբերին Կոտայքում ծնվել է 157 երեխա 24.10.2022

 Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 157 երեխա՝ 78 տղա և 79 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների • Չարենցավանի ծննդատուն – 26 երեխա • Նաիրիի ծննդատուն – 7 երեխա • Աբովյանի ծննդատուն – 58 երեխա • Հրազդանի ծննդատուն - 66 երեխա: Առողջություն մեր բոլոր փոքրիկներին: 

Կոտայքի մարզպետը Ձորաղբյուրում ներկա է գտնվել Բերքի տոնին

Կոտայքի մարզպետը Ձորաղբյուրում ներկա է գտնվել Բերքի տոնին 23.10.2022

Հանգստյան օրերը մարզում գունառատ են:  Ջրվեժի Ձորաղբյուր բնակավայրում գործող Կանաչ ուսուցման կենտրոնում շարունակվում է ավանդական դարձած գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնը' Բերքի Տոնը:  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նախօրեին խորհրդականների հետ ներկա է գտնվել աշնանային գունագեղ միջոցառմանը, որը մի վայրում է համախմբել Հայաստանի, Արցախի ու արտերկրի ֆերմերներին:  Ցուցադրվել և վաճառքի են ներկայացվել արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերը, բանջարեղենն ու այլ...

Տեղի է ունեցել Մարզի Խորհրդի նիստ

Տեղի է ունեցել Մարզի Խորհրդի նիստ 21.10.2022

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2022 թվականի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:  Նիստին ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:  Օրակարգի առաջին կետով ՏԻՄ վարչության պետ Հարություն Ալեքսանյանը զեկուցել է մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին:  Մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել է առավել հետևողական լինել՝ արձանագրված խախտումներն ու...

«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր»-ի Կոտայքի մարզային փուլի հաղթողը Քասախի Ռ. Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմն է

«Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր»-ի Կոտայքի մարզային փուլի հաղթողը Քասախի Ռ. Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմն է 20.10.2022

Հոկտեմբերի 18-ին Մրգաշենի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել   «Նախազորակոչային և  զորակոչային  տարիքի  երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր»-ի Կոտայքի մարզային փուլը։  Մասնակից 8 դպրոցներից հանրապետական եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել Քասախի Ռ. Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը: Ակունքի և Զառի միջնակարգ դպրոցների թիմերը գրավել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներ։  Նշենք, որ տարբեր վարժություններում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-24 12:11:32