Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ

28.01.2023

 Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է' հայ զինվորի, հայ զինծառայողի, հայ սպայի ու կամավորի տոնն է:

 Անկախ   աշխարհաքաղաքական  և  տարածաշրջանային լուրջ մարտահրավերների, որոնց կիզակետում հայտնվել է նաև մեր պետությունը, հունվարի 28-ը եղել և շարունակելու է յուրաքանչյուրիս համար մնալ խաղաղության երաշխավորի օր:

 Դժվար   ժամանակներ  ենք  ապրում, բայց մեզ ոչինչ  չի  մնում,  քան  պայքարել, արարել' ունենալու ավելի հզոր ու զարգացող պետություն, իսկ դրա համար պետք է զինվենք ամուր կամքով և շատ սիրենք մեր երկիրն ու հայոց բանակը, մեր հետագա հաղթանակների համար լինենք միասնական, միաբան և կազմակերպված:

 Առանձնահատուկ  շնորհավորում  և  շնորհակալություն եմ  հայտնում այս պահին սահմանը հսկող և հայրենիքի հանդեպ իր պարտքը մատուցող զինվորին, սպային, բոլոր զինծառայողներին և մաղթել ուժ, կորով և խաղաղ ծառայություն:

Խոնարհումս պատերազմներում ընկած բոլոր տղաների հիշատակին:

Փառք հայոց բանակին:

Փառք հայոց զինվորին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32