Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

30.01.2023

 Աշխատանքային  երկուշաբթին  Կոտայքի  մարզպետարանում  մեկնարկել  է խորհրդակցությամբ մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցությունը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ նախ անդրադառնալով նախորդ շաբաթվա հանձնարարականներին, ապա քննարկելով նորերը:

 Մարզի ղեկավարը  պատասխանատու  ստորաբաժանումների  ղեկավարներին հանձնարարել է քննարկել և կազմակերպել շրջայցեր մարզի համայնքներում նոր կառուցվող շենք-շինությունների օրինականությունները ճշտելու, ինչպես նաև նոր զբաղեցված ինքնակամ հողամասերի դեպքերը վերհանելու համար:

 Քննարկվել են կառավարության սուբվենցիոն  ծրագրերի ընթացքը և ծրագրային նոր հայտերի ներկայացման, համայնքների միջնաժամկետ ծախսերի և եկամուտերի հավաքագրման պլանավորման գործընթացները, կրթության և առողջապահության ոլորտների խնդիրներն ու առաջնահերթությունները, ոլորտային այլ հարցեր ևս:

Բոլոր այս ուղղություններով հանձնարարականները տրված են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32