Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

01.02.2023

 Հայաստանի  Հանրապետությունում  սեղանի   թենիսի   մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը:

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ:

 Մրցաշարի առաջին՝  մարզային նախընտրական փուլը, կանցկացվի 2023 թվականի փետրվարի երկրորդ տասնօրյակում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում:

 Մրցաշարի  2-րդ`  եզրափակիչ   փուլին,  կմասնակցեն ՀՀ  մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:

Մրցումները կանցկացվեն` երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով.

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ, գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:

Մրցաշարին մասնակցելու համար կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ:

Մանրամասները՝ հղմամբ
https://escs.am/am/news/15091 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32