Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ քննարկման

Կոտայքի մարզպետը մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի վերաբերյալ քննարկման 04.08.2022

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, երկու մարզերի բոլոր համայնքների ղեկավարների հետ մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկման:  Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի...

Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչների փոխհատուցման ծրագիրն ընթացքի մեջ է

Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչների փոխհատուցման ծրագիրն ընթացքի մեջ է 03.08.2022

 Համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1038-Ն որոշման, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման աշխատանքների կազմակերպումն իրականացնելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են Կոտայքի մարզպետարանի համապատասխան...

Կոտայքի մարզպետն այցելել է Չարենցավանի բժշկական կենտրոն

Կոտայքի մարզպետն այցելել է Չարենցավանի բժշկական կենտրոն 03.08.2022

 Մարզպետ Ահարոն Սահակյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով Չարենցավանի բժշկական կենտրոնում էր:  Բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանի ուղեկցությամբ Ահարոն Սահակյանը շրջայց է կատարել հաստատության տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ծավալին՝ մատուցվող ծառայություններին, սարքավորումների, ինչպես նաև մասնագետների հագեցվածությանը: Տնօրենի, բուժաշխատողների հետ քննարկվել են նաև խնդիրներն ու...

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 02.08.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։  Հանդիպմանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը:  Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կոտայքի մարզ այցելության համար՝ մարզպետը կարևորել...

Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ

Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ 01.08.2022

 Մարզային առողջապահությունը և հատկապես առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:  Խնդիրները քննարկելու, նոր մոտեցումներ առաջարկելու և ծրագրեր ուղենշելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ մարզի բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ:  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության...

Առողջապահության փոխնախարարը Կոտայքի մարզում էր

Առողջապահության փոխնախարարը Կոտայքի մարզում էր 01.08.2022

 ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր:  Մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի, մարզպետի խորհրդական Հայկ Ալեքսանյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների ուղեկցությամբ փոխնախարարն այցելել է Նաիրիի բժշկական կենտրոն. դիտարկել են այն տարածքը, որտեղ նախատեսվում է կառուցել բժշկական կենտրոնի նոր շենք:  Ոլորտի պատասխանատուները փոխնախարարին ուղեկցել են բուժկենտրոն, որտեղ ծանոթացել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 18:33:15