Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյան֊ը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ խաղին

03.04.2023

  Կոտայքի  մարզպետ  Ահարոն Սահակյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ խաղին։

 Տարբեր  տարիքային  խմբերում հայտնի  են  դարձել  եզրափակիչ  փուլի հաղթողները, որոնց պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

 Միջոցառմանը ներկա են եղել նաև Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Տղամարդկանց առաջին տարիքային խմբում՝ 18-ից 40 տարեկան, մրցաշարի հաղթողի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Գարեգին Չախոյանը Գյումրիից, երկրորդ տեղը զբաղեցրել է Էդուարդ Հակոբյանը, իսկ երրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել Նարեկ Գրիգորյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հուշանվերներով է պարգևատրել նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին՝ Էմմա Առաքելյանին (ծնված 1951 թ․, ք․ Կապան) և Կարեն Բեգլարյանին (ծնված 1957 թ․, ք․ Կապան)։

 Կանանց 18-40 տարիքային խմբում երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Աելիտա Ղազարյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հասմիկ Սիմոնյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վերգինե Ղարիբյանը: Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 Կանանց երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի, հաղթողի կոչմանը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Լիլիթ Գրիգորյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սուսաննա Հովեյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Անահիտ Կրմզյանը։ Նրանց պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

 41 և բարձր տարիքի տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Արթուր Գրիգորյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սարգիս Լալազարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարեն Հարությունյանը: Նրանց պարգևատրել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16