Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

27.03.2023

 Այսօր  Թատրոնի  միջազգային  օրն  է,  ինչի  կապակցությամբ  շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին՝ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, թատերաբեմում և ետնաբեմում աշխատող բոլոր աշխատակիցներին, թատերասեր հասարակությանը:

 Առանձնահատուկ ուզում  եմ  շնորհավորել  Կոտայքի  մարզի  թատերարվեստի բոլոր նվիրյալներին: Չեմ կարող հատուկ չընդգծել այն դրական շարժը, որն այսօր ակնառու է Հրազդանի և Աբովյանի դրամատիկական թատրոններում ու մեր համայնքների մշակույթի կենտրոններում:

 Ուրախությամբ,  ակնածանքով  և  հպարտությամբ  ենք  հետևում  մարզի թատրոններում օրեցօր ավելացող խաղացանկերին ու ներկայացումների որակական աճին՝ արհեստավարժ դերասաններով ու նվիրյալ աշխատակիցներով, ինչի համար ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ և հարգանք թատրոնը ստեղծող ու թատրոնն ապրեցնող անձնակազմին:

 Թատրոնը  եղել  ու  շարունակում  է  մնալ  արվեստի  շարժիչ  ուժը,  որը  ձևավորում է իրական և անաղարտ մշակույթ:

 Եվս  մեկ  անգամ  շնորհավորում  եմ  բոլորիս  Թատրոնի  միջազգային  օրվա կապակցությամբ և մաղթում չդադարող ծափահարություններով լեփ-լեցուն դահլիճներ:
Inga
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57