Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այցելել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա

05.04.2023

 Կոտայքի  մարզպետ  Ահարոն  Սահակյանը  ՀՀ  առողջապահության  նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այսօր աշխատանքային այց են կատարել Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա։

 Համայնքի  ղեկավար  Հակոբ  Բալասյանի  և պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կառավարության սուբվենցիոն ծրագրերով հիմնովին վերանորոգված պոլիկլինիկայի տարածքում, ծանոթացել բուժհաստստության պայմաններին, հնարավորություններին, մատուցվող ծառայություններին, ոլորտի պատասխանատուների հետ քննարկել առողջության առաջնային պահպանման օղակի առաջնահերթություններն ու խնդիրները։

 Փոխնախարարը և մարզպետը վստահեցրել են, որ կարվի առավելագույնը, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում բժշկական անհրաժեշտ սարքավորումներով հագեցված լինի ոչ միայն այս, այլ նաև մարզի բոլոր առողջապահական կազմակերպությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16