Նորություններ
Լրահոս
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը Երևանում ընթացող երիտասարդական ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում առավելության հասնելով Իտալիայի ներկայացուցչի նկատմամբ: Ռինգ դուրս եկած Հայաստանի հավաքականի մյուս անդամներ Գոռ Ազիզյանն ու Աղվան Ալեքսանյանը նվաճել են ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիներ: Երևանի «Միկա» մարզահամալիրում անցկացված առաջնությանը հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ...
Շարունակում ենք ձեզ պատմել Եվրոպայի տարբեր առաջնություններում Կոտայքի մարզը ներկայացնող մարզիկ-մարզուհիների հաջողությունների մասին Իսրայելում անցկացված Սամբոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում կանանց 50 կգ քաշային կարգում հանդես է եկել և պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրել ու արծաթե մեդալի արժանացել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Մարգարյան» մարզական ակումբի մարզուհի Աննա Այվազյանը: Շնորհավորում ենք մեր երիտասարդ գեղեցկուհուն և մաղթում նորանոր...

Կոտայքում մշակութային կյանքը զարթոնք է ապրում 03.05.2023
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը նախօրեին այցելել են Նաիրի համայնքի Զովունիի մշակույթի կենտրոն՝ դիտելու Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը: Պիեսը բեմադրել է ռեժիսոր Արայիկ Արշակյանը: Մինչ ներկայացման մեկնարկը, Ահարոն Սահակյանը ...

Կոչ ենք անում մասնակցել ապրիլի 29-ին հայտարարված շաբաթօրյակին 28.04.2023
Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, 2023 թվականի ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել մեր երկրի, մեր մարզի, քաղաքի, բակի, փողոցի սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Միասին մաքրե՛նք ու մաքուր պահե՛նք մեր երկիրը։ #Համապետական_շաբաթօրյակ
Ապրիլի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Շաբաթօրյակը ՀՀ Կոտայքի մարզում հավուր պատշաճի կազմակերպելու և իրականացնելու նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում նշանակվել են համակարգողներ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Շաբաթօրյակին մասնակցելու են մարզի բոլոր համայնքներն իրենց բնակավայրերով, մարզային ենթակայության ուսումնական և առողջապահական, համայնքային ենթակայության կազմակերպությունները, մասնավոր...

Հայտարարություն 27.04.2023
2023 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի 2023-2032թթ. կառավարման պլանի հիմնադրույթային փաստաթղթի նախագծի` շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ հանրային քննարկում/, որին ներկա կլինեն ներկայացուցիչներ ազդակիր խոշորացված համայնքներից՝ Հրազդանից, Ծաղկաձորից, Նաիրիից, Նոր Հաճընից, Չարենցավանից, Ջրվեժից,...


