Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետ Ահարոն Սահակյանը պարգևատրել է մարզի մի խումբ բուժաշխատողների

22.06.2023

 Բուժաշխատողի օրվա շրջանակներում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր մարզպետի աշխատակազմում առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ մեկտեղ ընդունել է մարզի բժշկական հաստատությունների մի խումբ աշխատակիցների, տնօրենների՝ ի դեմս իրենց, ևս մեկ անգամ շնորհավորելու մասնագիտական տոնի կապակցությամբ, զրուցելու ոլորտի առաջնահերթություններից, քննարկելու խնդիրներ:

 «Բժշկի,  բուժաշխատողի   աշխատանքն   այն   բացառիկներից  է,  որ  սխալվելու իրավունք չի տալիս, քանի որ անմիջական կապ ունի մարդկային կյանքերի հետ: Լիահույս եմ, որ մեր բուժաշխատողներն իրենց առաքելությունն իրականացնելիս հենց այս սկզբունքով են առաջնորդվում»,- դիմելով ներկաներին՝ իր խոսքում նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը:

 Կոտայքի  մարզպետի  աշխատակազմի  առողջապահության  և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Ղահրամանյանն էլ իր հերթին շնորհավորելով բոլոր բուժաշախատողներին՝ նշել է, որ այն աշխատանքը, որ բուժաշխատողներն են կատարում, արժանի է երախտագիտության և խորին գնահատանքի:

 Եվս  մեկ  անգամ շնորհավորելով բոլորին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ առողջապահության բնագավառում արդյունավետ մասնագիտական գործունեություն ծավալելու, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ունեցած նշանակալի հաջողությունների ու ձեռքբերումների համար մարզպետ Ահարոն Սհակյանը մարզի մի խումբ բուժաշխատողների պարգևատրել է պատվոգրերով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16