Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2023

 Հունիսի 21-ը Հայաստանում նշվում է որպես Բուժաշխատողի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետերին և, առհասարակ, առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին:

 Սիրելի' բուժաշխատողներ,
ձեր աշխատանքը, թերևս, ամենաբարդ, պատասխանատու, նվիրական և աստվածահաճո աշխատանքներից է:

 Այն առաքելություն է՝ ուղղված մարդկային կյանքերի փրկությանը և մարդկանց առողջության պահպանմանը:

 Ձեր աշխատանքը ժամ ու ժամանակ չի ճանաչում. շատ հաճախ այն կատարում եք ձեր կյանքի, առողջության և հանգստի հաշվին:

 Հավատացած եղեք, որ քաջ գիտակցում ենք այն դժվարությունները, որոնց առնչվում եք ամեն օր, բայց այդ ամենով հանդերձ, պիտի խնդրեմ, որ շարունակեք նույն եռանդով, աշխատասիրությամբ և որ ամենակարևորն է, մարդասիրությամբ վերաբերել ձեր առաքելությանը, բուժաշխատողի ձեր բարձր կոչմանը:

 Վստահեցնում  եմ,  որ  կառավարությունն  ամեն  ինչ  անում է, որպեսզի ատողջապահության ոլորտին ուղղված բարեփոխումները ևս լինեն շարունակական, և մեր բուժաշխատողներն ունենան անհրաժեշտ աշխատանքային պայմաններ և միջավայր:

Շնորհակալ ենք Հիպոկրատի երդմանը հավատարիմ բոլոր բուժաշխատողներին:

 Առանձնահատուկ  շնորհավորում  եմ  նաև  ռազմական  բժիշկներին  և սահմանամերձ բնակավայրերի մեր բուժաշխատողներին, մաղթում առողջություն, բարօրություն և ամենայն բարիք: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16