Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ 21.09.2012

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ, Հրազդան քաղաքի Բարության պուրակում կազմակերպվել է տոնական համերգ: Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուններով և շարունակվել Կոտայքի մարզի լավագույն պարային խմբերի ու երգիչ-երգչուհիների կատարումներով: Հայաստանի Հանրապետության Անկախության 21-ամյա հոբելյանի առթիվ մարզկենտրոնում կազմակերպված համերգին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը, մարզի տարբեր...

ԻՐԱՔԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԻՐԱՔԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 07.09.2012

Հայաստան ժամանած Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է Կոտայքի մարզ: Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է <<Հրազդան ՋԷԿ>>-ի 5-րդ էներգաբլոկ: <<Հրազդան ՋԷԿ>>-ի 5-րդ էներգաբլոկի տնօրեն Կ. Սարգսյանը հյուրերին ուղեկցել է կայանի տարածքում, ներկայացրել վերջինիս գործունեության հիմնական ուղղություններն ու տեղում իրականացվող աշխատանքների ընդհանուր նկարագիրը,...

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 05.09.2012

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանն անդրադարձել է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառներում տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացման ուղղություններին, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.09.2012

 Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ նոր ուսումնական տարին նոր լիցքեր հաղորդի կրթության բնագավառին և համակարգի գործունեությունն ընթանա հաջողությունների, ձեռքբերումների ու արդյունավետության գերակայություններով: Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմքում դրված է մրցունակ դպրոց կերտելու հրամայականը, որը պարբերաբար նշանավորվում է բազում շահագրգիռ նախաձեռնություններով ու ծրագրերով: Վստահ եմ, որ մեր երկրում սկիզբ առած կրթական...

ՄԱՐԶԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՄԱՐԶԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ 30.08.2012

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային կրթական համաժողովը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը: Իր խոսքում մարզի կրթության բնագավառում 2012-2013 ուսումնական տարվա խնդիրներին և առաջիկա անելիքներին է անդրադարձել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը և նշել, որ կրթական համաժողովը հնարավորություն է ընձեռում վերլուծել նախորդ ուսումնական տարվա արդյունքները և...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ 20.08.2012

Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է Պռոշյան համայնքում նոր կառուցվող ոռոգման համակարգի շինհրապարակ, զրուցել շինարարական աշխատանքներն իրկանացնող կազմակերպության պատասխանատուների հետ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-27 16:49:21