Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2012

 Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առիթով:
Ցանկանում եմ, որ նոր ուսումնական տարին նոր լիցքեր հաղորդի կրթության բնագավառին և համակարգի գործունեությունն ընթանա հաջողությունների, ձեռքբերումների ու արդյունավետության գերակայություններով:
Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմքում դրված է մրցունակ դպրոց կերտելու հրամայականը, որը պարբերաբար նշանավորվում է բազում շահագրգիռ նախաձեռնություններով ու ծրագրերով:
Վստահ եմ, որ մեր երկրում սկիզբ առած կրթական բարեփոխումների մեծածավալ դրսևորումներն իրենց դրական ազդակները կհաղորդեն կրթական հաստատությունների աշխատանքների կազմակերպմանն ու վերջիններս լիարժեքորեն կապահովեն նորօրյա սերնդի հայեցի դաստիարակության, համակողմանի գիտելիքներ մատուցելու, արդիական չափանիշներին ու մտածողությանը հարիր սերունդ ձևավորելու կարևորագույն գործառույթների իրականացումը:
Այս հիշարժան ու նշանակալի տոնի շրջանակներում ջերմ շնորհավորանքներ եմ հղում մեր բոլոր մանկավարժներին, աշակերտներին, դպրոցական զանգի ղողանջներն անթաքույց ոգևորությամբ ընկալող առաջին դասարանցիներին ու նրանց ծնողներին:
Բարեմաղթում եմ, որ կրթական առօրյան ուղեկցվի միմիայն բարձր տրամադրություններով և բացառապես հաճելի զգացողություններով` նպաստելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:

Հարգանքներով

                                                                                            Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32