Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

21.09.2012

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ, Հրազդան քաղաքի Բարության պուրակում կազմակերպվել է տոնական համերգ:
Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուններով և շարունակվել Կոտայքի մարզի լավագույն պարային խմբերի ու երգիչ-երգչուհիների կատարումներով:
Հայաստանի Հանրապետության Անկախության 21-ամյա հոբելյանի առթիվ մարզկենտրոնում կազմակերպված համերգին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը, մարզի տարբեր քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև ներկայացուցչական պատվիրակություններ մարզի համայնքներից:
Տոնական համերգի շրջանակներում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության Անկախության խորհուրդն ու վերջինիս բացառիկ կարևորություններն ամբողջացնող պատմական վերլուծություններ, ինչպես նաև ազատության և անկախության գաղափարը լավագույնս խորհրդանշող արձակ ու չափածո ստեղծագործություններ:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Կոտայքի մարզկենտրոնում կազմակերպված համերգային ծրագիրն ամփոփվել է տոնական հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32