Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

30.08.2012

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզային կրթական համաժողովը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանը:
Իր խոսքում մարզի կրթության բնագավառում 2012-2013 ուսումնական տարվա խնդիրներին և առաջիկա անելիքներին է անդրադարձել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը և նշել, որ կրթական համաժողովը հնարավորություն է ընձեռում վերլուծել նախորդ ուսումնական տարվա արդյունքները և նախանշել ուսումնական նոր տարում իրականացվելիք ծրագրերը:
Կոտայքի մարզպետն իր վերլուծականում ներկայացրել է այն իրողությանը, որ 2011-2012 ուսումնական տարում կրթական հաստատությունների շենքերի վերանորոգման համար պետբյուջեից մարզին հատկացվել է շուրջ 2 մլրդ 272 մլն դրամ, այդ թվում մարզերում հրատապ լուծում պահանջող խնդիրների ծրագրով կրթության բնագավառի համար հատկացված 1 մլրդ 245 մլն դրամի հասնող միջոցները:
Մարզում առկա են ամբողջովին վերանորոգված շուրջ 31 դպրոցներ, իսկ 34 դպրոցներ գտնվում են վերանորոգման փուլում և շարունակական հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2013 թվականին:
Մարզի հանրակթական դպրոցներից 81-ն ապահովված են լոկալ ջեռուցմամբ:
Մարզպետի կողմից հրապարակված ցուցանիշների համաձայն մարզում գործում են 31 հիմնական, 59 միջնակարգ, 11 ավագ, 1 հատուկ (օժանդակ), 1 մասնավոր դպրոցներ:
Նախնական տվյալներով մարզում 2012-2013 ուսումնական տարում կձևավորվեն 1690 դասարաններ՝ 34600 աշակերտներով:
Առաջին դասարան կհաճախեն 3500 աշակերտներ, նախորդ տարվա 3360-ի փոխարեն (կամ առաջին դասարան հաճախողների թիվը կաճի շուրջ 140-ով):
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն իր խոսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, վերլուծել դպրոցներում վերջիններիս կիրառման ուղղությունները, անդրադարձ կատարել դպրոցների տնօրենների թեկնածուների հավաստագրման, մրցույթների կազմակերպման, մանկավարժական կադրերի վերապատրաստումների և ատեստավորումների, ինչպես նաև համակարգում առկա այլ գործընթացներին:
Մարզային կրթական համաժողովի շրջանականերում ներկայացվել է նաև, որ դպրոցներում ուսումնա-նյութատեխնիկական բազան հարստացնելու նպատակով <<Փյունիկ>> հասարակական կազմակերպության կողմից 2011 թվականի ընթացքում մարզի 19 դպրոցներին հատկացվել է <<Քիմիա>>, <<Ֆիզիկա>>, <<Կենսաբանություն>> առարկաների լաբորատոր սարքավորումներ, որոնք լավագույն հնարավորություն են ընձեռում հիշյալ առարկաների դասապրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար:
Նախորդ ուսումնական տարում մարզի թվով 80 աշակերտներ, 16 առարկաներից մասնակցել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին և արդյունքում ունեցել ենք երեք 1-ին կարգի, հինգ 2-րդ կարգի, 11 3-րդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև թվով 17 աշակերտներ արժանացել են գովասանագրերի: Նախնական զինվորական պատրաստություն առարկայից մարզը ներկայացնող աշակերտները հանդես են եկել թիմով, և զբաղեցրել առաջին պատվավոր տեղը:
Դպրոցների տնօրենների հետ համատեղ քննարկվել են էլեկտրոնային մատյանների կիրառմանը վերաբերող հարցեր, որն ըստ ոլորտի պատասխանատուների, հնարավորություն կտա ժողովրդավարության ևս մեկ բաղադրիչ ներդնել դպրոցում ու ապահովել ծնողների և հանրության կողմից սովորողների գնահատականներին հետևելու էլեկտրոնային տարբերակի հնարավորությունը:
Առանձնահատուկ կարևորվել են դպրոց-համայնք-ծնող կապի գերակայությունները:
Կոտայքի մարզային կրթական համաժողովի ընթացքում ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ Ա. Կարապետյանն անդրադարձել է կրթական բարեփոխումների անշրջելիությանը, ներկայացրել 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության բնագավառում տեղի ունենալիք նորարարություններն ու օրենսդրական փոփոխությունները:
Մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից համաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև անրակրթությունից դուրս մնացած երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպման մանրամասներն ու այդ ուղղությամբ նախատեսվող անելիքները, ինչպես նաև դպրոցներում իրականացված ներքին աուդիտի արդյունքները:
Հրազդանի N 8, Աբովյանի N 10 հիմնական և Հրազդանի N 13 ավագ դպրոցների տնօրեններն իրենց ելույթներում անդրադարձել են նոր ուսումնական տարվա մեկնարկին ու ներդպրոցական առօրյայի կազմակերման մանրամասներին:
Հրազդանի N 13 ավագ դպրոցում ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները կազմակերպել են սեկցիոն պարապմունքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32