Նորություններ
Լրահոս

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 30.11.2011
Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզային երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել երիտասարդական միջոցառում, որին մասնակցել են մարզի քաղաքային և գյուղական համայնքների երիտասարդներ: Երիտասարդական միջոցառման ընթացքում կազմակերպվել են <<Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ>> և <<Բրեյն ռինգ>> ինտելեկտուալ խաղեր: Երիտասարդական միջոցառմանը մաս է կազմել նաև մարզի երիտասարդ արվեստագետների ուժերով կազմակերպված համերգային ծրագիրը:
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 29.11.2011
Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Ընթերցանության առաջին հանրապետական մրցույթի մարզային-կիսաեզրափակիչ փուլը, մարզի հանրակրթական դպրոցների սաների մասնակցությամբ: Հիշյալ մրցույթը կազմակերպվել է <<Երևան-2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք>> միջոցառման շրջանակներում: <<Ժամանակ մի' կորցրու, կարդա'>> նշանաբանով մրցույթը տեղի է ունենալու 2011 թվականի նոյեմբերի 5-ից միչև 2012 թվականի փետրվարի 19-ը ժամանակահատվածում: Մարզային կիսաեզրափակիչ փուլի...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ԳԵՂԻ ՀԱՄԱՅՆՔ 28.11.2011
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է մարզի Նոր Գեղի համայնք: Համայնքի մշակույթի կենտրոնի դահլիճում Կոտայքի մարզպետը մասնակցել է համայնքի ընդհանուր ժողովին, որի շրջանակներում Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆ. Թևոսյանը համայնքի ազգաբնակչությանը ներկայացրել է Նոր Գեղիի սոցիալ-տնտեսական իրավիճակի և համայնքային ենթակառուցվածների գործունեությանը վերաբերող հաշվետվություն, ինչպես նաև անդրադարձել համայնքային առաջիկա...

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 25.11.2011
Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Տարածաշրջանային խորհրդակցություններին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզում գործող ՋՕԸ-երի ղեկավարները: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ....

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ 24.11.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանն այցելել է Կոտայքի մարզ: ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ ՀՀ փոխվարչապետը ծանոթացել է Բյուրեղավան քաղաքի մանկապարտեզի, ինչպես նաև Հրազդան քաղաքի N2 հիմնական դպրոցի հիմնանորգման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում: Հիշյալ ծրագրի առաջին մասով Բյուրեղավանի մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացվել է 64.5 մլն դրամ, իսկ երկրորդ մասով՝ 50...
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ և ցանկանում, որ համակարգի գործունեությունը շարունակաբար ուղեկցվի նորովի հաջողություններով ու ձեռքբերումներով: Ամենաջերմ բարեմաղթանքներ հղելով Կոտայքի մարզի 67 համայնքների բնակիչներին, ավագանիների անդամներին, համայնքների ղեկավարներին ու վերջիններիս աշխատակազմերի աշխատակիցներին` միաժամանակ անհրաժեշտ եմ համարում փաստել տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու...


