Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

24.02.2012

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունների նախապատրաստման և կազմակերպական հարցերին: Հիշյալ հարցի քննարկմանը մասնակցել են նաև Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները և Անձնագրային բաժանմունքների պետերը: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը տեղեկատվություն է ներկայացրել համայնքների ղեկավարների կողմից առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտներում 2011 թվականին իրականացված աշխատանքների, ինչպես նաև համայնքային ծառայության համակարգում իրականացվող գործառույթների վերաբերյալ:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը ներկայացրել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկային փուլում մարզի համայնքներին հատկացվող ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի բաշխման ընթացքը:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը տեղեկատվություններ է ներկայացրել Սփյուռքի երիտասարդության Հայաստան այցելությունների <<Արի տուն>> ծրագրին մարզի և մարզի համայնքների մասնակցության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության <<Իմ տաղանդավոր ընտանիքը>> հեռուստանախագծի մարզային նախընտրական փուլի անցկացման, ինչպես նաև <<Մշակութային ժառանգության ապահովում, զարգացում և մշակութային ինդուստրիայի խթանում>> ծրագրին մարզի համայնքների ներգրավման վերաբերյալ:
Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Պետրոսայնը խորհրդակցությունների ընթացքում տեղեկատվություն է տրամադրել Գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական և ազգային ծրագրերի շրջանակներում 2012 թվականին նախատեսված մարզային միջոցառումների վերաբերյալ:
Տարածաշրջանային խորհրդակցությունների ավարտին քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32