Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 30.01.2023
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ նախ անդրադառնալով նախորդ շաբաթվա հանձնարարականներին, ապա քննարկելով նորերը: Մարզի ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է քննարկել և կազմակերպել շրջայցեր մարզի...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ 28.01.2023
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է' հայ զինվորի, հայ զինծառայողի, հայ սպայի ու կամավորի տոնն է: Անկախ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ մարտահրավերների, որոնց կիզակետում հայտնվել է նաև մեր պետությունը, հունվարի 28-ը եղել և շարունակելու է յուրաքանչյուրիս համար մնալ խաղաղության երաշխավորի օր: Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց մեզ ոչինչ չի մնում, քան պայքարել, արարել'...

Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության 27.01.2023
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը: Օրակարգում՝ • «Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունների, կառուցվածքի և դրանցից բխող աշխատանքների վերաբերյալ հարցերն էին • 2022 թվականին իրականացված ՀՀ համայնքների ենթակառուցվածքների...

ՀՀ Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ հունվարի 28-ին ընդառաջ Նոր Գեղիի արվեստի դպրոցի հյուրընկալ հարկի տակ կայացել է «Հայրենիքի գույներով» խորագիրը կրող գեղանկարչության մարզային երիտասարդական ցուցահանդես-փառատոն' նվիրված հայոց բանակի կազմավորման 31- ամյակին։ Փառատոնին ներկա էին Կոտայքի մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի...

Հաղորդագրություն 27.01.2023
Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի կողմից Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել աշակերտներից մի քանիսի ինքնազգացողության վատացման առնչությամբ: Դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի...

Կարևոր 27.01.2023
Զանգվածային լրատվության միջոցների մեր շատ սիրելի գործընկերներին ու մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ այսօր Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում: Բոլորը լավացումով դուրս են գրվել: Հետագա նորությունների վերաբերյալ ևս համապատասխան հաղորդագրություն կտարածվի: Հարգանքով՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապեի բաժին