Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն՝ հրդեհների կանխարգելման նպատակով իրականացված աշխատանքների վերաբերյալ

25.08.2023

 Կոտայքի մարզում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Կոտայքի մարզպետի 2023 թվականի օգոստոսի 11-ի համապատասխան որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ, Գևորգ Սեդրակյանը:

 23- ին Կոտայքի մարզպետի և աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գործակարգավորական խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը:

Խորհրդակցության շրջանակներում քննարկվել են հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվող համատեղ աշխատանքների, դրանց մարման ժամանակ ուժերի և միջոցների ներգրավման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ բնակչության իրազեկման և դրանց խախտումների նվազեցման ուղղությամբ իրականացվող գործողությունների հարցերը:

  Ներկայացված առաջարկություններն ամփոփվել են և տրվել են համապատասխան ցուցումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16