Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեղրաձորոմ տեղի է ունեցել «Կենսունակ ժառանգություն» խորագիրը կրող մշակութային միջոցառում

31.08.2023

 Եվրոպական ժառանգության պահպանման օրերի և ՅՈՒՆԵՍԿՕ- ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման» կոնվենցիայի ընդունման 20-ամյակի շրջանակներում Կոտայքի մարզի մի շարք համայնքներում իրականացվել են բազմապիսի միջոցառումներ:

 Միջոցառումն այս տարի կրում էր «Կենսունակ ժառանգություն» խորագիրը:
Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը կազմակերպել էր «Արեստը մէ կըդոր հած է» միջոցառումը։

 Առանձին տաղավարներով ներկայացված էին Մեղրաձորում երբևէ եղած արհեստները՝ նալբանդություն, դարբնություն, բրդի նախնական մշակման եղանակները, դարբնություն, ասեղնագործության բազմաթիվ տեսակներ, խսիրագործություն, գդալաշինությունը՝ որպես փայտամշակման առանձին ճյուղ։
Այդ բոլոր արհեստներից հնագույն նմուշները և դրանց առնչվող գործիքակազմը ցուցադրության էին ներկայացրել վարպետների ժառանգները։

 Ներկայացված էր ներկարարությունը, որը մի ժամանակ կենցաղավարել է Մեղրաձորում. համայնքում տարածված տարբեր ներկատու բույսերով թելեր են ներկել:

 Ներկայացված էր նաև այժմ մշակույթի կենտրոնի աշխատանքի արդյունքում գյուղում կենցաղավարող արհեստներ՝ ասեղնագործություն, գորգ- կարպետագործություն, գոտեգործություն, դդմագործություն։

 Միջոցառմանը ներկա էին նաև «Այրոգի» ստվերային թատրոնի հիմնադիր պահապանները, ովքեր դասախոսություն են կազմակերպել ներկաների համար, թե ի՞նչ բան է ստվերային թատրոնը, ինչպե՞ս պահպանել, ինչպես կազմակերպել ներկայացումներ։ Միջոցառումն ընթանում էր ազգային պարերով և արհեստներին նվիրված երգերով։

 Ներկայացվել են նաև Խաչբուռի հյուսման, ներկարարության, երկանք աղալու, փոխինձ շաղախելու, բրդամշակման վարպետության դասեր։ Առանձին տաղավարով ներկայացված էր նաև Մարմարիկ գյուղն իր արհեստներով ու արհեստավորներով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16