Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

10.05.2013

Ծաղկաձոր քաղաքում գտնվող Գրողների ստեղծագործական տանը տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլը, որը կայանում է ՀՀ Շախմատի ակադեմիայի ու ՀՀ Կրթության և գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Բացման արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Ս. Լպուտյանը:
Միջոցառումը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցել են նաև Կոտայքի մարզի լավագույն անհատ կատարողներ:
Երեք օր տևած մրցաշարն ամփոփվել է մայիսի 10-ին կայացած եզրափակիչ միջոցառմամբ, որին մասնակցել ու պատանի շախմատիստներին ողջունել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Շախմատի օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված դպրոցականներին պարգևներ է հանաձնել Հայ Բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարդանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28