Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՆՈՐ ՀԱՃՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌՕՐՅԱՅԻՆ

13.05.2013

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի աջակցությամբ Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտները` տնօրինության, դասղեկի և զինղեկի ուղեկցությամբ մայիսի 7-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամաս: Նրանք չորս օր ապրել են զինվորների առօրյայով, ինչպես նաև զորամասում հանդես են եկել Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ:
Այցելության ընթացքում երեխաները մասնակցել են նաև հաղթական եռատոնին նվիրված շքերթին: Նրանք այցելել են Շուշի, Ամարաս, Գանձասար, ինչպես նաև Նիկոլ Դումանի տուն թանգարան և զոհված ազատամարտիկների հուշարձան, իսկ մայիսի 10-ին ազդարարվել է այցելության ավարտը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57