Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ

22.01.2014

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում, հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ, տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Խորհրդակցությունների օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփմանը, երկրորդ կիսամյակի մեկնարկին, ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ 2014 թվականից սահմանված ոչ ուսումնական` վարչական, ուսումնաօժանդակ հաստիքների ուղղությամբ նախատեսվող գործընթացներին, դպրոցների ֆինանսավորմանը, սովորողների առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև հանրակրթության բանագավառում իրականացվելիք աշխատանքների տարբեր ուղղություններին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությունների ընթացքում իրենց ելույթներով և դիտարկումներվ օրակարգային հարցերի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման ու կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների, ինչպես նաև ներքին աուդիտի բաժնի պատասխանատուները:
Խորհրդակցությունների ավարտին հաջորդել է հանրակրթական դպրոցների տնօրենների և հաշվապահների համար կազմակերպված անհատական գործնական աշխատանքների փուլը, որի ընթացքում մարզպետարանի համապատասխան ստորոբաժանումների աշխատակիցների կողմից անհատական մեթոդական պարզաբանումներ են տրվել 2014 թվականի ֆինանսական տարվա մեկնարկային գործընթացների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22