Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՎԱՐՏՎԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎՐԱՍԻԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

14.06.2014

   Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ամփոփվել է <<Երիտասարդ Եվրասիա>> երիտասարդական համաժողովը:
 Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողության շրջանակներում ողջույնի և ամփոփիչ ելույթներով են հանդես եկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մ. Սիմոնյանը:
 Հիշյալ միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 <<Երիտասարդ Եվրասիա>> երիտասարդական համաժողովի 5 օրերի ընթացքում, Հայաստանից, ԱՊՀ, Բալթյան երկրներից և Վրաստանից ներկայացված շուրջ 150 երիտասարդներ համատեղ քննարկել են <<Երիտասարդ լրագրողներ>>, <<Երիտասարդ քաղաքական գործիչներ>>, <<Եվրասիական անվտանգություն>> խորագրերով մի շարք թեմաներ, ինչպես նաև ծանոթացել մեր երկրի պատմամշակութային արժեքներին և մասնակցել տարբեր հանդիսությունների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22