Նորություններ
Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 03.02.2014
Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցության մասնակցել են մարզի կրթության բնագավառի պատասխանատուներն, ինչպես նաև մարզպետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենները: Խորհրդակցության օրակարգում ներառված է եղել մարզի հանրակրթական դպրոցների` <<Dasaran.am>> միջդպրոցական ինտերակտիվ ցանցում արդյունավետ ներգրավման հարցը: Մարզպետն իր խոսքում կարևորել է այս ծրագրի յուրօրինակությունը և այն համարել...

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ 01.02.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած Աբովյանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, շրջել հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում լայն թափով շարունակվում են...

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 31.01.2014
Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ 2013թ. իրականացված աշխատանքները: Խորհրդակցություններին մասնակցում էին մարզպետները, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներ: Կոտայքի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում զեկուցվեց , որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել...

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ 30.01.2014
Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Չարենցավանի Երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպությունը հանդես է եկել տոնական մեծ միջոցառմամբ, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ավագանու անդամներ, ազատամարտիկներ: ԵՈՒՀԿ-ի անդամները իրենց գեղեցիկ կատարումներով ևս մեկ անգամ փառաբանեցին հայոց բանակին և այն զինվորներին, ովքեր իրենց անկոտրում կամքով ու մեծ հայրենասիրությամբ շարունակում են...

ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 28.01.2014
Հայկական բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանի կապակցությամբ Կոտայքի մարզում տեղակայված N զորամաս է այցելել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ: Զորամասում Կոտայքի մարզպետը մասնակցել է Բանակի օրվա առթիվ կազմակերպված տոնական հանդիսությանը և շքերթին, շնորհավորական խոսքով դիմել զինվորներին` իր խոսքում ընդգծելով հայոց բանակի կազմավորման, կայացման ու կատարելագործման...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2014
Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական Բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կարգավիճակը նպաստի բացառապես խաղաղության ամրապնդման գործին և հարատևի: Համոզված եմ, որ մերօրյա երիտասարդներն ի զորու են պաշտպանել հայրենիքը և դա ապացուցեց վերջին օրերին մարտական դիրքերում իր կյանքն անձնվիրաբար զոհած հայ պատանին: Հարկ է նշել նաև, որ Հայկական բանակը Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումներից հիմնականն է, քանզի ուժն ու...


