Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

31.01.2014

Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ 2013թ. իրականացված աշխատանքները:
Խորհրդակցություններին մասնակցում էին մարզպետները, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներ:
Կոտայքի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում զեկուցվեց , որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացվել է 130 միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է 41,7 մլրդ դրամի ներդրում, որից 35,3 մլրդ դրամը` ՓՄՁ եւ մասնավոր հատվածում, 2,6 մլրդ դրամը` սոցիալական, 3,4 մլրդ դրամը` ենթակառուցվածքների ոլորտներում:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ.ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 99.1 %: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 9.1 %-ով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 100.1%: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտները 5 հարկատեսակների գծով նվազել են 1.4 %-ով : Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 100.8 %-ով, գույքահարկի հավաքագրումը` 101.1 %-ով: Կոտայքի մարզում եւս կան համայնքների նկատմամբ իրենց ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ չկատարած խոշոր հարկատուներ. հողի հարկի եւ գույքահարկի մասով մարզի համայնքներին նրանց պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է 192,3 մլն դրամ: Փոխվարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց այդ տվյալների վրա` ընդգծելով բոլոր պարտավորությունների ժամանակին իրականացման անհրաժեշտությունը:

Զեկուցվեց, որ մարզի գրեթե բոլոր համայնքներում արդեն ներդրված են էլեկտրոնային համակարգեր. ՀԿՏՀ է ներդրված մարզի 67 համայնքից 65-ում, որից 63-ը նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու հնարավորություն ունի: Փոխվարչապետը դրական գնահատեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները` նկատելով, որ տեղեկատվական համակարգերի ներդրումն առաջին հերթին բարձրացնում է հենց ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաեւ նպաստում է բնակիչներին ավելի որակյալ ծառայություններ մատուցելուն:

Մարզպետարաններում անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ մարզի համայնքների բյուջեների կատարմանը, մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:

ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժին  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31