Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ Կոտայքի մարզպետը ՀՀ ՏԿԵ նախարարի հետ դիտարկել է Կորեայի ձոր» տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12.12.2025

 ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել և դիտարկել է «Կորեայի ձոր» տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք գրեթե ավարտական փուլում են։

 276 մլն դրամ պայմանագրային արժեքով այս ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա օգոստոսի 18-ից և գրեթե ավարտվել են։ Այս պահին իրականացվում են աշխատանքներ ճանապարհային անվտանգության էլեմենտների տեղադրման վրա։

 Այս ճանապարհը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես քաղաքը շրջանցելու և խցանումներից բեռնաթափելու համար։ Այս հատվածում մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ճանապարհը լայնացվել է և բարեկարգվել։
Այնուհետև այցելել են Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող հատված։

 Այստեղ էլ մոտ 5.02 կմ հատվածում իրականացվել է միջին նորոգման աշխատանքներ՝ մոտ 269 մլն դրամ պայմանագրային արժեքով։ Աշխատանքները 95% -ով ավարտված են։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-11 10:17:09