Նորություններ
Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 21.09.2016
Սիրելի հայրենակիցներ, Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ: Սեպտեմբերի 21-ը առանցքային տեղ է գրավում հայ ժողովրդի պատմության փառապանծ ընթացքում և մեր ազգային ու պետական տոնացույցում: Քառորդ դար առաջ այդ օրը Հայաստանը Անկախության հանրաքվեով միահամուռ <<Այո>> ասաց իր ինքնիշխանությանը և ի լուր համայն աշխարհի հայտարարեց, որ պատրաստ է տնօրինելու սեփական ճակատագիրը` դառնալով Ազատ ու Անկախ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ:...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ 21.09.2016
ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառումների շարքը մեկնարկել է մարզկենտրոնում կազմակերպված հիշատակի արարողությամբ: ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ, մարզկենտրոնում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում կազմակերպվել է Հանրապետական մաղթանք: Հանրապետական մաղթանքի հոգևոր արարողությունն իրականացրել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը: Անկախության հոբելյանական տոնի առիթով նախատեսված մարզային միջոցառումների մեկնարկը խորհրդանշող ձեռնարկին մասնակցել են ՀՀ Կոտայքի...

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 14.09.2016
Կոտայքի մարզի Ակունք համայնքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության փորձացուցադրական առաջին ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ուսումնական կենտրոնի բացման արարողությունը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի ներկայացուցիչ Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը օրհնության խոսքով: Միջոցառմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.09.2016
ՀՀ Կոտայքի մարզում օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 227 ծնունդ, որից 26-ը Չարենցավանի, 20-ը Նաիրիի, 78-ը Աբովյանի և 103-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 129 տղա և 98 աղջիկ երեխաներ:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2016
Սիրելի' մանկավարժներ, թանկագի'ն աշակերտներ, հարգարժա'ն ծնողներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկն ավետող Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Իր ազգային ինքնությանը դարեր շարունակ սպառնացող փորձությունները հերոսական գոյամարտերով և բացառիկ մտավոր ներուժով հաղթահարած հայ ժողովուրդը ներկայումս էլ բարձր է գնահատում գիտելիքի դերն ու նշանակությունը: Մեր պետական տոնացույցի, հիրավի, ամենապայծառ օրերից մեկը...


