Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2016

Սիրելի հայրենակիցներ,
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Սեպտեմբերի 21-ը առանցքային տեղ է գրավում հայ ժողովրդի պատմության փառապանծ ընթացքում և մեր ազգային ու պետական տոնացույցում: Քառորդ դար առաջ այդ օրը Հայաստանը Անկախության հանրաքվեով միահամուռ <<Այո>> ասաց իր ինքնիշխանությանը և ի լուր համայն աշխարհի հայտարարեց, որ պատրաստ է տնօրինելու սեփական ճակատագիրը` դառնալով Ազատ ու Անկախ ազգերի ընտանիքի լիիրավ անդամ: Դրանով վերջապես իրականացվեց հանուն անկախության դարեր շարունակ հերոսական պայքար մղած հայ ժողովրդի երազանքը: Հայաստանի Հանրապրետությունը 25 տարի շարունակ, յուրաքանչյուր օր, հաղթահարում է իր ազգային ինքնությանը սպառնացող մարտահրավերները և փորձությունները` հավատարիմ մնալով Սեպտեմբերի 21-ի սրբազան խորհրդին և հզոր Հայաստան կերտելու գաղափարին:
Այս համազգային տոնի կապակցությամբ առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ Կոտայքի մարզի բնակիչներին, քանզի մեծ է Ձեր ավանդն Անկախության շարժման, Արցախյան գոյամարտի և Հայաստանի Երրորդ Հանրապետության կերտման գործընթացներում: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու ենք իրականցնել ի փառս Մայր Հայրենիքի բարօրությանն ու հզորացմանը միտված բոլոր ռազմավարական ծրագրերը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամենայն բարիք ու ամենանվիրական իղձերի իրականացում:


     Հարգանքով`                                                                                           Կ. ԳՈՒԼՈՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36