Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

14.09.2016

        Կոտայքի մարզի Ակունք համայնքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսության փորձացուցադրական առաջին ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
    Ուսումնական կենտրոնի բացման արարողությունը մեկնարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի ներկայացուցիչ Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը օրհնության խոսքով:
    Միջոցառմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
    Հանդիսությանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, հյուրեր արտերկրից, ինչպես նաև հանրապետության տարբեր վայրերից:
    Հարկ է նշել նաև, որ ուսումնական կենտրոնն իր գործունեությունը ծավալելու է ՀՀ-ում գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր շահառուներին խորհրդատվության տրամադրմամբ, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34