Նորություններ
Լրահոս

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2016
Սիրելի՛ մանկավարժներ Ջերմ բարեմաղթանքներով ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ մասնագիտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Գիտելիքի դերն ու նշանակությունը բարձր գնահատող մեր ժողովուրդը վաղնջական ժամանակներից սկսած առանձնահատուկ ակնածանք է ունեցել կրթության անխոնջ մշակների հանդեպ: Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում...

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2016
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Ուսուցչի օրվա շրջանակներում մարզպետարանում կազմակերպվել է մարզի վաստակաշատ ուսուցիչների պարգևատրման արարողություն: Մարզի տարբեր տարածաշրջաններում սովորողների ուսման և դաստիարակության գործում անմնացորդ նվիրում ցուցաբերած մանկավարժներին մեծարելու նպատակով տեղի է ունեցել տոնական և հանդիսավոր ընդունելություն: ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից մարզի մանկավարժներին շնորհավորել և համապատասխան խրախուսանքներ է փոխանցել մարզպետարանի աշխատակազմի կրթության,...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 04.10.2016
ՀՀ Կոտայքի մարզում սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 237 ծնունդ, որից 28-ը Չարենցավանի, 16-ը Նաիրիի, 106-ը Աբովյանի և 87-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 129 տղա և 108 աղջիկ երեխաներ:

ԾԱՂԿԱՁՈՐՈԻՄ ՆՇԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ 01.10.2016
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանի մասնակցությամբ մասնակցել է քաղաքի տոնի առիթով կազմակերպված հանդիսություններին: Մինչ համայնքային տոնի մեկնարկը Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել Ծաղկաձորում կայացող <<Դպրոցներում շախմատի ուսուցման տեսական և գործնական հարցեր>> խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ, վերջիններիս հետ համատեղ քննարկել մարզի հանրակրթական դպրոցներում <<Շախմատ>> առարկայի...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ 28.09.2016
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մարզպետի մոտ կայացած քաղաքացիների ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Հիշյալ ընդունելությանը մասնակցող՝ մարզի Հրազդանի ու Չարենցավանի տարածաշրջանների ավելի քան 40 բնակիչների կողմից հիմնականում բարձրացվել են սոցիալական, կրթության, առողջապահության և զբաղվածության ոլորտներին վերաբերող հարցեր:...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ՓԱՌԱՏՈՆԻՆ 26.09.2016
2016 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացել է <<Մշակութային վերածնունդ>> համահայկական ամենամյա փառատոնը: Փառատոնը նպատակ է ունեցել մշակութային, ազգային ավանդույթների, ինչպես նաև զբոսաշրջության հնարավորությունների տեսանկյունից ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզերը և Լեռանային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանները: Միջոցառման մասնակից մարզերը, վարչական շրջաններն ու զբոսաշրջային և մշակութային...


