Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

30.12.2016

Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժաղովի նիստը, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանը, ինչպես նաև մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Նաիրիի տարածքային զինվորական կոմիսարները ներկայացրել են 2016 թվականի ամառային զորակոչի արդյունքները և ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Զեկուցողներն անդրադարձ են կատարել նաև 2000 թվականին ծնված պատանիներին զորակոչային տեղամասերում կցագրման աշխատանքների ընթացքին:
Նիստի ավարտին Կոտայքի մարզպետը հանձնարարել է պատշաճ կերպով նախապատրաստել ձմեռային զորակոչը և ըստ իրավասությունների ապահովել գործընթացի լիարժեք կազմակերպումը
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18