Նորություններ
Լրահոս

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆԵՏՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ/տեսանյութ/ 31.10.2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում: ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ու գյուղատնտեսության նախարարն այցելել են մարզի Զովունի համայնքում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ: Կաթնամթերքի վերամշակում իրականացնող ընկերությունում Կոտայքի մարզպետն ու նախարարը ծանոթացել են արտադրական գործընթացների ընթացքին, ինչպես նաև թողարկվող արտադրանքի տեսականուն: Աշխատանքային այցելության հաջորդ կանգառը եղել է...

ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՐԱԶԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ 28.10.2016
ՀՀ Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում բացվել է մարզի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյա հոբելյանին: Միջոցառման մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել և մարզի գեղանկարիչներին պատվոգրեր է հանձնել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի...

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ 22.10.2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես: Միջոցառման նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և...

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ 21.10.2016
Նախագահ Սերժ Սարգսյան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր,...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 53-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՈՋԱՑԱՌՄԱՆԸ 17.10.2016
ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, մասնակցել է Աբովյան քաղաքի հիմնադրման 53-րդ տարեդարձի առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը և քաղաքի տոնի կապակցությամբ շնորհավորել համայնքի բնակիչներին: Աբովյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած հանդիսությունը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:...

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 13.10.2016
Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Ա. Սողոմոնյանը: Մարզխորհդրի նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է ներկայացրել...


