Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2017

    Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ, Բանակի օրվա և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյա հոբելյանի շրջանակներում, Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել տոնական համերգ:
    Հոբելյանական օրվա տոնական համերգին մասնակցել են մարզի տարածքում տեղակայված զորամասերի զինվորներ, մարզային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և մտավորականներ:
    Միջոցառմանը մասնակցել և Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորական խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
    Բանակի օրվա ու ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ մարզի տարածքային զինվորական կոմիսարիատներին և մարզի տարածքում գործող զորամասերին հանձնվել են ՀՀ Կոտայքի մարզպետի շնորհակալագրեր:
    Համերգային ծրագրին մասնակցել են մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
    Տոնական հանդիսության շրջանակներում ներկայացվել են հայոց բանակի ստեղծման, կայացման ու կատարելագործման տարբեր փուլերի վերաբերյալ պատմական տվյալներ ու վավերագիր նյութեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32