Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

25.01.2017

  ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանն այցելել է Կոտայքի մարզ: Մարզի համայնքների և մարզպետարանի կառուցվածային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ներկայացրել է մարզում 2017 թվականի ընթացքում նախատեսված ծրագրերի հիմնական ուղղությունները:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանը կարևորել է մարզի զարգացման ռազմավարության և համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում նախատեսվող աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը:
Խորհրդակցության շրջանակներում մարզի համայնքների ղեկավարները ներկայացրել են համայնքային ենթակառուցվածների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև տեղեկատվություն են տրամադրել համայնքային զարգացման ծրագրերով նախատեսված առաջիկա անելիքների վերաբերյալ:
Անդրադառնալով ընթացիկ տարում նախատեսված աշխատանքների կարևորությանը՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդգծել է, որ մարզպետարանի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը մարզում ծրագրված գործընթացները պատշաճ կազմակերպելու և համակողմանի վերահսկելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57