Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 53-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՈՋԱՑԱՌՄԱՆԸ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 53-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՈՋԱՑԱՌՄԱՆԸ 17.10.2016

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, մասնակցել է Աբովյան քաղաքի հիմնադրման 53-րդ տարեդարձի առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը և քաղաքի տոնի կապակցությամբ շնորհավորել համայնքի բնակիչներին:   Աբովյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած հանդիսությունը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:...

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 13.10.2016

   Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:     Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Ա. Սողոմոնյանը:   Մարզխորհդրի նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է ներկայացրել...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2016

                                     Սիրելի՛ մանկավարժներ      Ջերմ բարեմաղթանքներով ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ մասնագիտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:   Գիտելիքի դերն ու նշանակությունը բարձր գնահատող մեր ժողովուրդը վաղնջական ժամանակներից սկսած առանձնահատուկ ակնածանք է ունեցել կրթության անխոնջ մշակների հանդեպ: Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում...

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2016

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Ուսուցչի օրվա շրջանակներում մարզպետարանում կազմակերպվել է մարզի վաստակաշատ ուսուցիչների պարգևատրման արարողություն: Մարզի տարբեր տարածաշրջաններում սովորողների ուսման և դաստիարակության գործում անմնացորդ նվիրում ցուցաբերած մանկավարժներին մեծարելու նպատակով տեղի է ունեցել տոնական և հանդիսավոր ընդունելություն: ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից մարզի մանկավարժներին շնորհավորել և համապատասխան խրախուսանքներ է փոխանցել մարզպետարանի աշխատակազմի կրթության,...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 04.10.2016

ՀՀ Կոտայքի մարզում սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 237 ծնունդ, որից 28-ը Չարենցավանի, 16-ը Նաիրիի, 106-ը Աբովյանի և 87-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 129 տղա և 108 աղջիկ երեխաներ:  

ԾԱՂԿԱՁՈՐՈԻՄ  ՆՇԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ

ԾԱՂԿԱՁՈՐՈԻՄ ՆՇԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ 01.10.2016

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանի մասնակցությամբ մասնակցել է քաղաքի տոնի առիթով կազմակերպված հանդիսություններին: Մինչ համայնքային տոնի մեկնարկը Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել Ծաղկաձորում կայացող <<Դպրոցներում շախմատի ուսուցման տեսական և գործնական հարցեր>> խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ, վերջիններիս հետ համատեղ քննարկել մարզի հանրակրթական դպրոցներում <<Շախմատ>> առարկայի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 15:51:23