Նորություններ
Լրահոս
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ
01.10.2017
Տարեցների միջազգային օրվա շրջանակներում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ մարզի 100 և ավելի տարիք ունեցող բնակիչների համար կազմակերպել է շնորհավորական ձեռնարկ:
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորանքն ու դրամական աջակցությունը տարեցներին փոխանցելու նպատակով մարզի քաղաքային և գյուղական համայնքներ է այցելել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Վ. Հունանյանը և մարզպետարանի այլ աշխատակիցներ:
Մարզի համայնքների` ավելի քան մեկ դար ապրած տարեց բնակիչներին շնորհավորական խոսքեր փոխանցելուն զուգահեռ մարզպետարանի պաշտոնյաները հետաքրքրվել են նաև վերջիններիս ընտանիքների սոցիալական պայմաններով և պատրաստակամություն հայտնել հնարավորության սահմաններում մշտապես ուշադրության կենտրոնում պահել հարգանքի ու հոգատարության արժանի այդ անձանց բոլոր խնդիրները: